Ռուսաստանցի Մարիա Շարապովան լավագույնն է ճանաչվել «Տարվա լավագույն թենիսիստուհի» անվանակարգում ESPN վարկածով Լոս Անջելեսում կայացած ESPY 20-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Տարվա լավագույն թենիսիտ» է ճանաչվել Նովակ Ջոկովիչը:
Երեկոյի հերոսը բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն էր, որը երեք մրցանակ ստացավ՝ «Տարվա լավագույն մարզիկ», «Տարվա չեմպիոն» և «НБА լավագույն խաղացող»:
«Տարվա հայտնությունը» բասկետբոլիստ Ջերեմի Լինն է: «Լավագույն օտարերկրակցի մարմնամարզիկ» է ճանաչվել «Բարսելոնայում» խաղացող Լիոնել Մեսսին:
«Տարվա լավագույն բռնցքամարտիկը» Ֆլոյդ Մեյուեզեր-կրտսերն է, իսկ «MLS լավագույն խաղացողը» «Լոս Անջելես Գելաքսիի» ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է ճանաչվել:






