AM
1 November 2004 - 14:06 AMT

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍԱՐԿԱՎԱԳԸ

Երեկ Հյուսիսային Օսիայում հայտնաբերվել է Վլադիկավկազի Սբ.Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու սարկավագի դիակը, որը հոկտեմբերի 10-ին անհետ կորել էր: Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինների տվյալներով, սպանվածի անդամահատված աճյունը հայտնաբերվել էր Վլադիկավկազ-Ալագիր ճանապարհի մերձակայքում: Ինչպես հաղորդել է «Ուտրո.ռու»-ն, Հյուսիսային Օսիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել եկեղեցու հայ սպասավարի սպանության հնարավոր պատճառները: Նշենք, որ քննչական խումբը չի բացառում նաեւ, որ հանցագործությունը մեկ այլ տեղ է կատարվել: