AM
2 November 2004 - 18:12 AMT

ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՊՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Նոյեմբերի 3-5-ը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ երիտասարդության հարցերով նախարարների խորհրդի հերթական 12-րդ նիստը: Ինչպես այսօր տեղեկացրել են Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունում, խորհրդի գործունեությունն ուղղված է երիտասարդական հարցերով պետական մարմինների համագործակցության զարգացմանը, տվյալ ոլորտում օրենսդրական, լոկալ եւ տարածաշրջանային ծրագրերի մշակմանը, պետական մարմինների, երիտասարդական եւ մանկական հասարակական կազմակերպությունների համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծմանը: