Նոյեմբերի 4-ին Վերսալի պալատում կկայանա Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Արթուր Բաղդասարյանի, Նինո Բուրջանաձեի եւ Մուրթուզ Ալեսքերովի հանդիպումը, որի ընթացքում մշակութային եւ զբոսաշրջության խնդիրներից բացի շոշափվելու Է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Հիշեցնենք, որ այսօր երեք հարավկովկասյան խորհրդարանների խոսնակները պաշտոնական այցերով ժամանել են Փարիզ` Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հրավերով: Ինչպես նշել են Սենատի մամլո ծառայությունում, հանդիպումը կրելու Է քաղաքական բնույթ, քանի որ կարեւոր տեղ Է զբաղեցնելու Ղարաբաղի հարցը: Նշենք, որ Ք.Պոնսլեն մեծ հետաքրքրություն Է ցուցաբերում այդ հարցի նկատմամբ, եւ ինչպես նա հայտարարել Է մի առիթով, ցանկանում Է իր միջնորդությունը բերել հակամարտության լուծմանը խորհրդարանական եղանակով: