Ջերմուկում ընթացող կանանց Գրան Պրիի առաջին տուրում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի են խաղացել:
Եկատերինա Կովալևսկայան (Ռուսաստան) հաղթեց իր հայրենակցուհի Նադեժդա Կոսինցևային, Ցզյու Վենցզյունը (Չինաստան) ուժեղ գտնվեց Նինո Խուրցիձեից (Վրաստան), իսկ Համփի Քոներուն (Հնդկաստան) հաղթեց Չժաո Սյուեին (Չինաստան): Իսկ Հոու Իֆան (Չինաստան)-Բաթույագ Մոնղոնթուլը (Մոնղոլիա) և Ռուան Լուֆեյ (Չինաստան)-Եկատերինա Լագնո (Ուկրաինա) զույգերը ոչ ոքի խաղացին: Երկրորդ տուրում Դանիելյանը կհանդիպի Ցզյու Վենցզյունի, իսկ Մկրտչյանը՝ Հոու Իֆանի հետ:






