Հայ մարզիկ Գեղարդ Մուսասին սկսել է մարզումները Լոս Անջելեսում ծնկի վիրահատությունից հետո: Ինչպես հայտնում է HyeFighters.com-ը, Մուսասին այս ընթացքում վերականգնվում էր: «Կարծում եմ, երեք ամսից ես ի վիճակի կլինեմ մարզվել արդեն մենամարտի համար»:
Ըստ Մուսասիի, նրա հաջորդ մրցակցի անունը դեռ հայտնի չէ. «Կցանկանայի չեմպիոնի տիտղոսի համար հանդիպել Ռաֆայել Կավալկանտեի հետ, սակայն այժմ նա մեկ տարով դուրս է մնացել: Ես չգիտեմ, թե երբ կլինի իմ հաջորդ մենամարտն ու ում հետ»,-ասել է Մուսասին:






