AM
6 November 2004 - 14:37 AMT

ԻՐԿՈՒՏՍԿԻ ՇՐՋԱՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ՀԱՅ

Իրկուտսկի շրջանի Տուլուն քաղաքում այրվել է «Ստիֆ» շուկայի աղյուսե մեկ հարկանի շենքը, որը պատկանում էր մասնավոր ձեռներեցի: Հրդեհի արդյունքում զոհվել է այդ շուկայում ապրանք վաճառող մեկ հայ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Հրդեհի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ: