AM
19 July 2012 - 08:44 AMT

Արցախում ընթացող ընտրություններում արդեն քվեարկել է Վիտալի Բալասանյանը

Առավոտյան ժամը 10-ին ԼՂՀ Ասկերանի Մշակույթի տանը քվեարկել է ԼՂՀ նախագահության թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քվեարկել է Արցախի ապագայի համար: «Մեր գլխավոր խնդիրն է ուժեղ և միավորված Հայաստանի ստեղծումը: Եթե ես հաղթեմ ընտրություններում, ես կլինեմ բոլոր արցախցիների նախագահը և չեմ հետապնդի նրանց, ով ժամանակին հետապնդել է ինձ»,-ասել է նա:

Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկողների թիվը կազմում է 98 հազար 909 մարդ: