Ամերիկահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող նոր արշավ Է սկսել: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ արշավը նպատակ ունի ընդգրկել Հայոց ցեղասպանության թեման ամբողջ ԱՄՆ ուսումնական ծրագրերում` հիմք ընդունելով հայոց ցեղասպանությանը նվիրված եւ ԱՄՆ-ում մեծ ճանաչում Է գտած Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիս» գիրքը: Նշենք, որ այդ գրքի 1000 օրինակ տրվել Է Կոնգրեսի անդամներին եւ Բուշի վարչակազմի աշխատակիցներին: Հիշեցնենք, որ «Այրվող Տիգրիս» գիրքը մանրամասնորեն ներկայացնում է պաատմության վավերագրական էջերը, ԱՄՆ մարդասիրական օգնությունը ցեղասպանության տարիներին եւ այն ամերիկացիներին, ովքեր իրենց ձայնը բարձրացրին ընդդեմ Օսմանյան կառավարության կողմից իրականացվող ոճրագործությունների: