AM
11 November 2004 - 14:57 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԸՆՏՐՎԵԼ է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ժամանակ հաղթանակ են տարել Ամերիկայի Հայ դատի կողմից աջակցվող 202 թեկնածուներից 199-ը: Ինչպես տեղեկացրել է Ամերիկայի Հայ դատը, նրանց թվում են ե’ւ Դեմոկրատական, ե’ւ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ինչպես նշել է Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվել է Հայ դատի կողմից աջակցվող թեկնածուների 98%, այդ թվում` Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի անդամների 97%: