AM
12 November 2004 - 14:31 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի պատվիրակությունը, երկրի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, մեկնել է Կահիրե Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆատի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ-ում, պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը, խորհրդարանականներ, պաշտոնական այլ անձիք: Հիշեցնենք, որ Պաղեստինի առաջնորդի մահվան առիթով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Արաֆատի մերձավորներին եւ Պաղեստինի ժողովրդին: