Առևանգիչները բաց են թողել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Նաբիլ Էլալեմին, ով նախորդ հինգշաբթի առևանգվել էր երկրի մայրաքաղաք Տրիպոլիում, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը` հղելով պաշտոնյայի եղբոր հայտարարությունը: Ընդ որում, պաշտոնյայի առևանգման պատճառներն ու ազատ արձակման պայմանները անհայտ են մնում:
Հիմա Էլալեմը գտնվում է տանը և իրեն լավ է զգում:
Ինչպես նշում է գործակալությունը, Էլալեմը Քադդաֆիի օրոք գլխավորում էր երկրի ֆուտբոլի ասոցիացիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:






