Նոյեմբերի 15-ին Հայաստան կժամանի Վրաստանի Ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին: Ինչպես հաղորդել են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մամլո ծառայությունում, երկօրյա այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության օմբուդսմենի աշխատանքային փորձին, որը դատելով ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների օմբուդսմենների վերջին հանդիպումների արդյունքներից` արդյունավետ է ճանաչվել: Ինչպես հաղորդել է աղբյուրը, Ս.Սոբարիի այցը Հայաստան դիտարկվում է որպես Հայաստանի եւ Վրաստանի օմբուդսմենների համագործակցության զարգացմանը նպաստող հերթական քայլ: