Հուլիսի 23-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքերը բարելավել է 2 հորիզոնականով: Այժմ նա 980 միավորով զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը:
Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը` 11075 միավորով: Նովակ Ջոկովիչը 11 000 միավորով 2-րդն է, եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, ով ունի 8905 միավոր:
Նալբանդյանն այժմ մարզվում է և պատրաստվում Լոնդոնի Օլիմպիական խաղերին:Օլիմպիադայի թենիսային մրցաշարը տեղի կունենա հուլիսիս 28-օգոստոսի 5-ը:






