Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ ու արդար նախագահական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Շնորհավորական ուղերձում Շիֆը նշել է. «Անցած հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր նոր նախագահ ընտրելու համար: Այդ իրադարձությունը լայն արձագանք ստացավ որպես ազատ ու արդար ընտրություններ: Ես շնորհավորում եմ նախագահ Բակո Սահակյանին և հաջողություն եմ ցանկանում նրան ԼՂՀ դժվարին ճանապարհին:
Իր հավատարմությամբ ազատությանն ու ժողովրդավարությանը, չնայած բռնության երկու տասնամյակների հարևան մեծ, հարուստ ու ոչ ժողովրդավարական Ադրբեջանի կողմից, Արցախի ժողովուրդը հիշեցրեց աշխարհին սեփական կառավարությունն ունենալու սկզբունքին հավատարիմ լինելու մասին: Նրանց խնդիրները՝ մեր խնդիրներն են, և ես կշարունակեմ իմ աջակցությունն այդ խնդիրների լուծմանը»:
Արցախի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2012թ հուլիսի 19-ին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքը, ցուցակներում ընտրողների ընդհանուր քանակը եղել է 99 227 մարդ, ընտրատեղամասերի հանձնած քվեաթերթիկները եղել են 102 283հատ, մարված քվեաթերթիկները` 29 324 հատ, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը կազմել է 72 958 մարդ:
Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 22 967 մարդ, Բակո Սահակյանի օգտին` 47 095,Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 մարդ: