AM
14 March 2003 - 14:29 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Կոնգրեսականներ Չարլզ Բասսը եւ Էրնի Ֆլեթչերը պաշտոնապես միացել են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբին: Այսպիսով, ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, Կոնգրեսի «հայկական խմբի» անդամների թիվը հասել է 121: Երկու կոնգրեսականներն էլ Կոնգրեսի առեւտրի եւ էներգետիկայի հարցերով կոմիտեի անդամներ են: Բացի այդ, Չարլզ Բասսը հանդիսանում է Հայոց ցեղասպանության բանաձեւի համահեղինեկը: