«Ազատագրված տարածքների վերականգնման» նախագիծն Ադրբեջանում իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից: Նախագծի իրագործման համար ներդրվել է 30 միլիոն դոլար: Նախագծի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության փախստականների եւ գաղթականների վերաբնակեցումն է: Նախագիծն իրագործում է Ադրբեջանի Տարածքների վերականգնման եւ վերակառուցման գործակալությունը: Նման նախագծերի ֆոնի վրա բավականին կասկածելի է հնչում ադրբեջանական ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ մտադիր են ուժով «վերադարձնել» ազատագրված տարածքները, որոնք անվտանգության գոտի են հանդիսանում ԼՂՀ համար: