AM
18 November 2004 - 14:17 AMT

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱԶԱՏԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

Այդ մասին նոյեմբերի 17-ին լրագրողներին է հաղորդել Հայաստանի էներգետիկայի նախարարության տեխնիկական զարգացման եւ արտաքին կապերի գլխավոր վարչության պետ Լեւոն Վարդանյանը:
Հայաստանի տարածքում գազատարի 700 մմ տրամագծով 42-կիլոմետրանոց հատվածի շինարարությունը կսկսվի Մեղրի-Քաջարան տեղամասից: Նրա խոսքերով, այդ հատվածի շինարարության ֆինանսավորումը առկա պայմանավորվածությունների համաձայն կապահովի իրանական կողմը, իսկ գազատարի մյուս հատվածը մինչեւ Արարատ եւ Երեւան կկառուցվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Իրանը 2004 թ. մայիսի 13-ին Երեւանում պայմանագիր են ստորագրել Իրան-Հայաստան գազատարի շինարարության մասին, որի համաձայն յուրաքանչյուր տարի 20 տարվա ընթացքում Իրանից Հայաստան կառաքվի 1,1 մլրդ. խորանարդ մետր բնական գազ: ազի առաքման համար Հայաստանը կվճարի էլեկտրաէներգիայով: Շինարարությունը (41 կիլոմետր Հայաստանի տարծքով եւ 100 կիլոմետր Իրանի տարածքով), նախատեսվում է ավարտել 2006 թ. վերջում: Նախնական հաշվարկների համաձայն, հայկական կողմից ներդրումները կկազմեն շուրջ 90 մլն դոլար, մոտավորապես 120 մլն դոլար կծախսի իրանական կողմը:
ազատարը Թեհրանից Երեւան կհասնի հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածով: Դա թույլ կտա նաեւ իրականացնել Հայաստան թուրքմենական գազի տարանցիկ առաքումներ Իրանի տարածքով:
Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում խոսքը գնում էր միայն այն մասին, որ գազատարը կարող է հիմք ծառայել Եվրոպա իրանական գազի հետագա տարանցման համար: Սակայն այդ նախագիծը չիրագործվեց, ինչպես կարծում են, ռուսական կողմի հակազդեցության պատճառով: