AM
18 November 2004 - 14:51 AMT

ՀԱՅՏՆԻ ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԼՐԱՐՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ՏԱՍՆՅԱԿ ԻՐԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԱՄԵՆ ՕՐ ՀԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

«Ես կարծում էի, որ ապրում եմ 21-րդ դարում, այլ ոչ թե միջնադարում», ասում է բուլղարացի լրագրողը: Նոյենբերի 17-ին նա ձերբակալվել է Ադրբեջան ժամանելուն պես` հայ լինելու պատճառով: Լրագրող Էդուարդ Փափազյանը, որը Բուլղարիայի քաղաքացի է չորրորդ սերնդում, Բաքու է ժամանել Ադրբեջանի եւ Բուլղարիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը լուսաբանելու նպատակով Ադրբեջան ժամանած լրագրողների կազմում: Անձնագրային ստուգման ժամանակ նա ձերբակալվել է ադրբեջանցի սահմանապահների կողմից, կալանվել է եւ ենթարկվել հարցաքննության: Դրանից հետո, առանց հետագա բացատրությունների Փափազյանը արտաքսվել է երկրից: Այժմ նա գտնվում է Ստամբուլում, որտեղ սպասում է փաստաթղթերի ձեւակերպմանը Բուլղարիա վերադառնալու համար: «Ես հպարտանում եմ իմ արմատներով եւ ծագմամբ»,ասում է նա:Լրագրողի ձերբակալության հետ կապված այդ սկանդալը բուռն արձագանք է առաջցրել Բուլղարիայում:
Հիշեցնենք ընդ որում, որ ադրբեջանական ծագում ունեցող տասնյակ իրանցիներ տառացիորեն ամեն օր անարգել մուտք են գործում Հայաստան: Նրանց էթնիկ ծագմամբ գրեթե ոչ ոք չի հետաքրքրվում: