AM
25 Հուլիս 2012 - 06:49 AMT

Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից

Սլովենացի պաշտպան և Շերիֆի ավագ Միրալ Սամարջիչի գոլը, ով 66-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոցը, դարձել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Հայաստանի և Մոլդովայի չեմպիոնների միջև երկրորդ նախընտրական ռաունդի պատասխան խաղի միակ գոլը:

«Ուլիսը» միայն մեկ հարված է իրացրել` «Շերիֆին» զիջելով 0:1 հաշվով: Մյուս բոլոր դեպքերում մոլդավացիները վստահորեն վերահսկում էին իրավիճակը և արժանի կերպով շարունակում են պայքարը:

Հաջորդ փուոլում «Շերիֆի» մրցակիցն է լինելու «Լուդոգորեց»-«Դինամո» Զահրեբ զույգի հաղթողը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: