ՄԱԿ-ի գլխավոր քրտուղար Պան Գի Մունը հուլիսի 26-ին Լոնդոնւոմ կտանի Օլիմպիական ջահը: Կորեացին կմասնակցի պաշտոնական էստաֆետին` ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեի ներկայությամբ` ՄՕԿ-ի և խաղերի կազմակերպիչների հրավերով:
Պան Գի Մունը նաև ներկա կգտնվի Օլիմպիադայի բացման արարողությանը և կմասնակցի միջոցառումներին, որոնք կնպաստեն Խաղերի ընթացքում ռազմական հաշտեցմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






