AM
14 March 2003 - 14:30 AMT

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համաշխարհային Բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի կառուցվածքային բարեփոխումների SAC-5 վարկը` 40 միլիոն դոլարի չափով: Ինչպես տեղեկացրել են Երեւանում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունում, վարկն ուղղորդվելու է աղքատության կրճատման վերաբերյալ ՀՀ Կառավարության ծրագրի իրագործման աջակցմանը: «Այս վարկը արտացոլում է Համաշխարհային Բանկի այն գնահատականը, որ Հայաստանի կառավարության բարեփոխումների ներկայիս ռազմավարությունը հիմնականում հաջողվել է` աճի տեմպերի ավելացման, արտահանման ծավալների ընդլայնման եւ աղքատության ցուցանիշների կրճատման առումներով», – նշել է Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: