AM
25 Հուլիս 2012 - 08:39 AMT

Արգենտինայի նախագահը չի մասնակցի Լոնդոնի Օլիմպիադայի բացմանը

Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները չի ժամանի Լոնդոն` Օլիմպիադայի բացման արարողությանը:

Նրա երկրի և Մեծ Բրիտանիայի միջև աճող լարվածության պատճառով, արգենտինական կառավարության ոչ մի անդամ ներկա չի գտնվի խաղերին, հաղորդում է sport-express.ru-ն:

Բրիտանական ԱԳՆ հայտարարել է, որ Օլիմպիադան կգրավի պատմության մեջ առավելագույն թվով երկրի ղեկավարների:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 12-ին: