AM
25 Հուլիս 2012 - 13:53 AMT

Լոնդոնում Օլիմպիադայի օրերին կարգելվի Wi-Fi անձնական հասանելիությունը

Լոնդոնի Օլիմպիադայի հանդիսատեսին արգելվում է մարզական օբյեկտներ տանել որոշ տիպի գաջետներ, այդ թվում Wi-Fi անձնական հասանելիության անձնական կետեր և սմարթֆոններ, որոնք աշխատում են անլար կապով ինտերնետի «բաժանման» ռեժիմում:

Սառը զենքի և հրազենի, ալկոհոլի և ընտանի կենդանիների հետ մեկտեղ կազմակերպիչները արգելում են տրիբունաներ տանել գրպանի ռացիաներ, ռադիոսկաներներ, լազերային ցուցափայտեր և այլն:

Սա առաջին Օլիմպիադան է, որի ժամանակ նման անսովոր սահմանափակումներ կգործեն:

Միաժամանակ աշխատող Wi-Fi ցանցերը կարող են «փակել» եթերը՝ խանգարելով այլ բջջային հաղորդակցությունների աշխատանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: