AM
19 November 2004 - 17:18 AMT

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԿԱՆՆՎԵԼ ՄԻ ՏԱՐԻ ԱՆՑ

Ռուսաստանից Թբիլիսի, իսկ այնտեղից էլ Երեւան ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնման իրական ժամկետը մեկ տարի է, հայտարարել է Ռուսաստանի երկաթուղային տրանսպորտի դաշնային վարչության պետ Միխայիլ Ակուլովը: Նրա խոսքերով` հարցի քաղաքական բաղադրիչ մասը լուծվել է ՌԴ տրանսպորտի նախարար Լեւիտինի Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում: Մոտ ժամանակներս կստեղծվի եռակողմ աշխատանքային խումբ` Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ: Հիմնական տեխնիկական խնդիրը, Ակուլովի խոսքերով, Սուխումիից մինչեւ Սամթրեդի հատվածում երկաթգծի անբավարար վիճակն է: