Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղի շրջանակներում անցկացված Հայաստանի եւ Ռումինիայի հավաքականների նախօրեին կայացած խաղից հետո Ռումինիայի ֆուտբոլասերները եւ մամուլը պահանջում են իրենց ֆուտբոլի հավաքանի մարզիչի պաշտոնաթողությունը: Խաղն ավարտվել է ոչ ոքի հաշվով` 1-1: Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Իորդանեսկուն, որն աչքի է ընկնում ցուցադրական բարեպաշտությամբ, ֆուտբոլասերները դիմավորել են «Աստված պատժել է քեզ» պլակատներով: Ինքը մարզիչն առայժմ չի պատրաստվում պաշտոնաթող լինել: