AM
26 Հուլիս 2012 - 07:13 AMT

Խոհարարական «Գլոբալ ճաշկերույթ» փառատոնը Լոնդոնում կըթանա Օլիմպիադային զուգահեռ

Խոհարարական «Գլոբալ ճաշկերույթ» փառատոնը, որտեղ կներկայացվեն աշխարհի 20 խոհանոցներ, կմեկնարկի հուլիսի 26-ին` Լոնդոնի Օլիմպիական պարկից ոչ հեռու:

Փառատոնն անցկացվելու է 3 շաբաթ շարունակ` համաշխարհային սպորտային իրադարձությանը գրեթե զուգահեռ: Ամեն երեկո լինելու է որևէ ազգային խոհանոցի երեկո:

Օլիմիադայի բացման օրը` հուլիսի 27-ին, տիրոջ դերը կստանձնի Մեծ Բրիտանիան: Փառատոնը կեզրափակի Բրազիլիան` որպես հաջորդ ամառային Օլիմպիադան ընդունող երկիր: