AM
26 Հուլիս 2012 - 07:40 AMT

Ռոջեր Ֆեդերերը դարձել է թենիսի Օլիմպիական մրցաշարի վիճակահանության առաջին համարը

Աշխարհի առաջին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կլինի թենիսի Օլիմպիական մրցաշարի վիճակահանության առաջին համարը, որը տեղի կունենա հուլիսի 26-ին:

Երկրորդ համարն է Նովակ Ջոկովիչը (Սերբիա), իսկ երրորդը` Էնդի Մարրեյը (Մեծ Բրիտանիա):

Զուգախաղում վիճակահանությունը գլխավորել են ամերիկացի Բոբ և Մայքլ Բրայանները:

Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդես կգա ինչպես միայնակ, այնպես էլ զուգախաղում: Զուգախաղում նա հանդես կգա Էդուարդո Շվանկի հետ:

Տղամարդկանց մրցախաղում հանդես կգան 64 թենիսիստներ: