Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրը 2015-ին կընդունի Միջազգային Օլիմպիական կոմիտեի նիստը, որի ընթացքում կորոշվի 2022թ ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունող երկիրը:
Կուալա Լումպուրն ընտրվել է ՄՕԿ-ի անդամների կողմից` բաց քվեարկության ընթացքում; Ընտրություններին նախորդել է Մալայզիայի արքայազնի ելույթը, նա ներկայացրել է քաղաքի հայտը և փոխանցել է երկրի վարչապետի տեսաուղերձը:
ՄՕԿ-ի նիստերի անցկացման իրավունքին հավակնում էին 7 քաղաքներ, հաղորդում է Eurosport-ը:






