AM
22 November 2004 - 16:12 AMT

ՀՀՇ-Ն ԵՎ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՈՒՄԱՐՈՒՄ

Հայաստանի նախկին իշխող կուսակցության ՀՀՇ-ի (Հայոց համազգային շարժում), ինչպես նաեւ ներկայիս իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները հրավիրավծ են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի «Ժողովրդական շարժում» կուսակցության համագումարին: ՀՀՇ-ից համագումարին ներկա կլինի Հայաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը: Ադրբեջանը համագումարում կներկայացնի Ազգային անկախության կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը: