AM
23 November 2004 - 15:46 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԱԿ-Ի ԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՆԱՁԵՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԾԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ

«Եթե ՄԱԿ-ի լխավոր վեհաժողովում ընդունվի բանաձեւի ադրբեջանական նախագիծը, ապա բանակցային գործընթացը «կվախճանվի» եւ Ադրբեջանը ստիպված կլինի բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի օրինական ընտրված իշխանությունների հետ», այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Եթե հաջողվի հասնել բանաձեւի այլ, փոխզիջումային տարբերակի ընդունմանը, Հայաստանը կհամաձայնվի շարունակել բանակցությունները, ավելացրել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի լխավոր վեհաժողովն այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի դարձած տարածքների հարցը: Այդ տարածքների վերահսկումն այսօր ռազմական գործողություններ չվերսկսվելու եւ Լեռնային Ղարաբաղի հայերի համար միակ իրական անվտանգության երաշխիքն է: