AM
23 November 2004 - 16:14 AMT

ԻՏԱԼԻԱՅԻ ՓՈԽԱՐՏՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԵՄ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՁԵՌՆՊԱՀ ԿՄՆԱՆ ՄԱԿ-Ի ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

«ԵՄ անդամ-երկրներն ամենայն հավանականությամբ ձեռնպահ կմնան ՄԱԿ-ի լխավոր վեհաժողովի նստաշրջանում «գրավյալ տարածքների» մասին բանաձեւի քվեարկության ժամանակ», հայտարարել է այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարգերիտա Բոնիվերնը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի լխավոր վեհաժողովն այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի դարձած տարածքների հարցը: Այդ տարածքների վերահսկումն այսօր ռազմական գործողություններ չվերսկսվելու եւ Լեռնային Ղարաբաղի հայերի համար միակ իրական անվտանգության երաշխիքն է: