AM
27 Հուլիս 2012 - 06:50 AMT

Ադրբեջանի և Իրանի պետական դրոշները հանվել են Օլիմպիական ավանի շինությունից

Ադրբեջանի և Իրանի պետական դրոշները հանվել են Օլիմպիական ավանի շինությունից, որտեղ բնակվում են երկու պետությունների մարզիկները, հաղորդում է gazeta.ru-ն:

Պետությունների դրոշների անհետացման պատճառներն առայժմ անհայտ են: Հարկ է նշել, որ շինության ետնամասում դրոշներն, այնուամենայնիվ մնացել են:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին` կեսգիշերը: Խաղերը կավարտվեն օգոստոսի 12-ին: