Քաղաքային Սթրաթֆորդ շրջանի Օլիմպիական պուրակում Խաղերի մասնակիցներին պատրաստ են ընդունել 11 բազմահարկ բնակելի բլոկեր և 2818 բնակարաններ:
Լոնդոնի Օլիմպիական ավանի տարածքը մոտ 36 հեկտար է: Այն Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենակոմպակտ բնակելի համալիրն է: Օլիմպիադայի ընթացքում այստեղ բնակվելու է 203 երկրների պատվիրակությունների 16 հազար անդամներ և մարզիկներ:
Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի ավարտից հետո ավանի մեծ մասը վերափոխվելու է բնակելի համալիրի, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






