Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգծել է, որ իր թիմը հանգիստ է վերաբերում իրենց գլխավոր մրցակցի` Կիևի «Դինամոյի», կադրային փոփոխություններին:
«Մենք մրցակցին ուշադրություն չենք դարձնում: Մենք հետևում ենք մեր խաղին: Մենք հանդես ենք գալիս մեր երկրպագուների համար, ակումբի նախագահի համար, այլ ոչ թե «Դինամոյի»: Պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում և հետո միայն մտածել չեմպիոնության մասին»,-Մխիթարյանին մեջբերում է «Ուկրաինսկի ֆուտբոլը»:






