AM
27 Հուլիս 2012 - 11:31 AMT

Ամենից ուշադիր Լոնդոնի խաղերին կհետևեն Չինաստանի բնակիչները

Ամենից ուշադիր Լոնդոնի Օլիմպիական խաղերին կհետևեն Չինաստանի բնակիչները, ասվում է Ipsos Public Affairs ընկերության հետազոտության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում, որն անց է կացվել աշխարհի 24 երկրներում Ինտերնետի միջոցով: Ամենամեծ հետաքրքրությունը խաղերի հանդեպ արձանագրվել է Չինաստանում՝ 92 տոկոս, երկրորդ տեղում է Լատինական Ամերիկան՝ 81 տոկոս,եվրոպացիներին խաղերը շատ ավելի քիչ են հետաքրքրում՝ 62 տոկոս:

Ռուսաստանում հարցվածների 74 տոկոսը հայտարարել է, որ հետևելու է հեռարձակումներին, չի հետևելու 16 տոկոսը, մյուս 10 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:

Աշխարհում ամենասիրված մարզաձևերն են ճանաչվել թեթև ատլետիկան՝ 20 տոկոս, ֆուտբոլը՝ 20 տոկոս, լողը՝ 16 տոկոս, մարմնամարզությունը՝ 14 տոկոս և վոլեյբոլը՝ 5 տոկոս: