AM
27 Հուլիս 2012 - 12:38 AMT

Puma-ն կհրաժարվի մարզիկների հետ թանկարժեք հովանավորչական գործարքներից

Puma մարզագույքի գերմանական արտադրողը պատրաստվում է կրճատել վաճառվող արտադրանքի քանակը և կհրաժարվի մարզիկների հետ թանկարժեք հովանավորչական գործարքներից: Պատճառը վաճառքի անկումն է. 2012թ. արդյունքների համաձայն` ընկերությունը սպասվածից քիչ շահույթ կստանա: Ամենից շատ վաճառքի դինամիկայի վրա ազդել է եվրոպական շուկան, որտեղ զգալիորեն ընկել է Puma-ի արտադրանքի պահանջարկը:

Բացի այդ, Puma-ն մտադիր է վերանայել մարզիկների օժանդակությանը հատկացվող միջոցների քանակը: Այժմ ընկերության դեմքը յամայկացի սպրինտեր Ուսեյն Բոլտն է, որի հետ պայմանագիրը հաշվարկված է մինչև 2013թ. ավարտը:

Puma-ն Nike-ից և Adidas-ից հետո երրորդ տեղում է մարզագույքի շուկայում վաճառքի ծավալներով: