73-ամյա թուրք մրցավար Ղարիբ Էրքույումչուն, որը պետք է սպասարկի բռնցքամարտի Օլիմպիական խաղերը, մահացած է հայտնաբերվել Լոնդոնի իր հյուրանոցային համարում, հայտնում է AP-ին:
Մահվան նախնական պատճառը սրտի կաթվածն է: Նա սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ AIBA-ի, մրցավարական հանձնաժողովի անդամ էր և պետք է մրցավարի օգնական լիներ խաղերում: Նրա դին հայտնաբերել է նրա գործընկերը, որի հետ էլ կտեղափոխվի Թուրքիա:






