AM
25 November 2004 - 14:44 AMT

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ՍԵՄԻՆԱՐԻՆ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի սեմինարին, քանի որ Բաքուն չի կարող նրաց անվատանգության երաշխիքներ տրամադրել, այսօր հայտարարել է հայկական խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության եւ ներքին հարցերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Նա Հայաստանի Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր Ալեքսան Կարապետյանի հետ միասին պետք է սեմինարին ներկայացներ հայկական կողմը: Նման մտահոգությունների առիթ էր հանդիսացել ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար հայ զինվորականներին Բաքու չթողնելը, ինչպես նաեւ վերջերս Բուլղարահայ քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպը, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպայի կացնահարումը ադրբեջանցի զինծառայող Ռ.Սաֆարովի կողմից եւ այլն: