AM
25 November 2004 - 17:41 AMT

ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ Վ.ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻՆ

Իշխանամետ դիրքորոշում ունեցող «Միավորված աշխատանքային կուսակցության» առաջնորդ, հայ-ուկրաինական բարեկամության խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանը խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրարշավում միանշանակ պաշտպանում է Վիկտոր Յուշչենկոյի թեկնածությունը: «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի քարտուղար Վ.Դալլաքյանը նույնպես հայտարարել է Վ. Յուշչենկոյի աջակցման մասին: Իշխանամետ եւ ընդդիմադիր մյուս խմբակցությունների առաջնորդները ձեռնպահ են մնացել իրավիճակին միանշանակ գնահատական տալուց: