AM
25 November 2004 - 18:36 AMT

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԿԱՆ ԿՈՆՏԻՆԳԵՆՏԸ ԻՐԱՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ

«Հայաստանի հանրապետական կուսակցության» իշխող կոալիցիայի մեջ մտնող խորհրդարանական խմբակցության ղեկավար Գ.Սահակյանը ասել է, որ ոչ միայն ինքը, այլ «ողջ հայ ժողովուրդն է դեմ խաղաղարարներին Իրաք ուղարկելուն»: Այդ մասին նա հայտարարել է այսօր տեղի ունեցած խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մամլո ասուլիսի ժամանակ: Հայ զինվորական կոնտինգենտ Իրաք ուղարկելու դեմ են արտահայտվել նաեւ ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Դաշնակցության եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են իշխող մյուս երկու կուսակցությունները, խուսափեցին հրապարակել իրենց դիրքորոշումը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեհաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Ալեքսանդր Կվասնեւսկին ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ին համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում լեհական գումարտակի կազմում 50 հայ ռազմական բժիշկներ, սակրավորներ եւ վարորդներ ընթացիկ տարվա վերջում-եկող տարվա սկզբում պետք է ուղարկվեն Իրաք, որտեղ կմիանան լեհական հրամանատարության տակ գտնվող կոալիցիոն զորքերին: Հայաստանում եւ հայկական սփյուռքում լուրջ մտահոգություն է առաջացել այդ առնչությամբ, քանի որ կարող է առաջանալ Իրաքում եւ այլ երկրներում բազմահազար հայկական համայնքների անվտանգության իրական սպառնալիք իսլամիստների կողմից: