AM
26 November 2004 - 15:15 AMT

ՍՏԻՎԵՆ ՄԱՆԸ «ԼԻԱԿԱՏԱՐ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ» Է ՀԱՄԱՐՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿՈՉԵՐԸ

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք դրդում են խնդրի շուտափույթ լուծմանը», գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ս.Մանը: Երեկ նա պատասխանել է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության հարցերին: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Էխո» թերթը: Պետք է հաշվի առնել հակամարտության բոլոր կողմերի շահերը, գտնում է նա, ի նկատի ունենալով, որ իդեալական լուծումներ չեն լինում: Անդրադառնալով հարցի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջան տեղափոխելու վերջին փորձերին` Ս.Մանը ի պատասխան հռետորական հարց է տվել «ինչով այդ քայլը կարող է նպաստել առաջխաղացմանը կարգավորման հարցում»` հիշեցնելով, որ ավանդաբար հարցը քննարկվում է ԵԱՀԿ շրջանակներում: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը «լիակատար հիմարություն» է, քանի որ կարող է ի չիք դարձնել երկու կողմերի տնտեսական զարգացումը: