Լատվիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ռոմուալդս Ռաժուկսը կդառնա Կովկասում ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Գալիք տարվա հունվարին նա կմեկնի Թբիլիսի, որտեղ գտնվելու է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի նշանակման մասին որոշումը կայացվել էր այս տարվա հունիսին` ՆԱՏՕ-ի Ստամբուլում կայացած գագաթնաժողովի ժամանակ: Ռ.Ռաժուկսը եղել է Լատվիայի ժողովրդական ճակատի նախագահը եւ հիմնադիրներից մեկը: Լատվիայի ներկայացուցչի նշանակումն այդ պաշտոնում էլի մեկ քայլ է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ քաղաքականության ենթատեքստում, որն իրականացվում է եվրաինտեգրացիայի շրջանակներում Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Մերձբալթյան պետությունների հովանավորությամբ: