«Բավական է հիշել, որ երկրներից ոչ մեկը, այդ թվում նաեւ Ռուսաստանը, հանդես չի եկել այսպես կոչված զավթված տարածքների մասին հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրակարգում ընդգրկելու դեմ: Շուտով Ռուսաստանին կպատկանեն Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ռազմավարական ոլորտները, սակայն…դրանից հետո էլ նա մեզ չի պաշտպանում», – հայտարարել է Հայաստանի նախկին իշխող կուսակցության` Հայոց համազգային շարժման փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա նշել է, որ իր դիրքորոշումը հակառուսական չէ, սակայն «վերջին ժամանակներս Ռուսաստանը ոչ մի բան չի արել ի օգուտ Հայաստանի»: