«Ոչ մի բան չեմ հասկանում, ազնիվ խոսք: Բայց ինձ հիանալի եմ զգում: Հպարտ եմ, որ կարողացա իրականացնել իմ երազանքը և դարձա առաջին ռուսաստանցին, որը ձյուդոյից ոսկե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերի պատմության մեջ»,- ասել է ձյուդոյի Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանը (60կգ), հաղորդում է sovsport.ru-ն:
Գալստյանը Օլիմպիադայում հինգ գաղթանակ է տարել՝ Զաքարի Գուրուզայի (Հնդկաստան), Յան Սիկարդիի (Մոնակո), Գվան Հյուն Չոյի (Հարավային Կորեա), Ռիշոդ Սոբիրովի (Ուզբեկստան) և Հիրոակի Հիրաոկայի (Ճապոնիա) հանդեպ:
«Հավաքականից իմ ընկերները շնորհավորեցին արդեն հանդերձարանում: Իսկ հեռախոսազանգեր նույնիսկ չեն եղել: Ես պարզապես չեմ տանում բջջային հեռախոսը մրցություններին, չունեմ նման սովորություն: Այն հյուրանոցի համարում էի թողել և չեմ էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հեռախոսում»,- ասել է օլիմպիական չեմպիոնը:
Նա խոստովանել է, որ ուզում է ևս մեկ Օլիմպիադայի մեկնել, որպեսզի կրկին չեմպիոն դառնա: «Հիմա ես Օվեչկինն եմ ձյուդոյում: Բայց ինձ այդպիսի տարբերանշան պետք չի: Շուտով կվերականգնեմ ատամս, ամաչում եմ այդ տեսքով ման գալ»:






