AM
30 Հուլիս 2012 - 07:53 AMT

Օլիմպիադայի կազմակերպիչները խնդրել են երկրպագուներին հաղորդագրություններ չգրել սոցցանցերում

Օլիմպիադա-2012-ի կազմակերպիչները խնդրել են երկրպագուներին, որոնք անմիջապես հետևում են մրցումներին տրիբունաներից, անտեղի հաղորդագրություններ չգրել սոցցանցերում:

Բջջային հեռախոսներից ուղարկվող թվիթերը խափանում են խաղերի հեռարձակումը:

«Եթե դուք ցանկանում եք գրառում կատարել Թվիթերում, մենք, իհարկե, չենք կարող արգելել, սակայն շատ ենք խնդրում՝ մտածեք, արդյոք այդ հաղորդագրությունը շտապ է և չի կարելի դրանից խուսափել»,-Օլիմպիական կազմկոմիտեի ներկայացուցչի խոսքն է մեջբերում Լենտա.ռու-ն: