AM
1 December 2004 - 14:14 AMT

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստոնյա-ժողովրդավարական խմբակցության նախաձեռնությամբ, Սլովակիայի խորհրդարանականները միաձայն քվեարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Երկրի դիրքորոշումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձել են Սլովակիայի խորհրդարանի հերթական նիստի օրակարգի կարեւորագույն հարցերը: Ենթադրվում է, որ Սլովակիայի խորհրդարանը կդիմի Եվրոպայի բոլոր օրենսդրական մարմիններին առաջարկով` որպես նախապայման պահանջել Թուրքիայից ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Սլովակիայի խորհրդարանի նախագահը պատրաստվում է հանդես գալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: