Այսօր երեկոյան չորսօրյա այցով Երեւան կժամանի Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը: Տիկին Ռուլովսը կհանդիպի հասարակայնության ներկայացուցիչների հետ, կայցելի մշակութապատմական վայրեր, ծաղկեպսակ կդնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Վրաստանի նախագահի տիկնոջը կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: