AM
30 Հուլիս 2012 - 15:19 AMT

Օլիմպիադայում ձյուդոյի բրոնզե մեդալակիր բրազիլացի Ֆելիպե Կիտադաին բաղնիքում կոտրել է իր մրցանակը

Օլիմպիական մեդալները, որոնց դիզայնը հաստատել էին խաղերի գրեթե բոլոր մասնակիցները, ոչ այնքան հոըսալի և ամուր են:

Լոնդոնի Օլիպմպիադայում մինչև 60 կգ քաշային կարգում ձյուդոյի բրոնզե մեդալակիր բրազիլացի Ֆելիպե Կիտադաին բաղնիքում կոտրել է իր մրցանակը:

Հետաքրքիր է, որ բրազիլացին մրցանակը տարել է բաղնիք, որպեսզի դրա հետ ոչ մի բան չպատահի:

Բրազիլիայի ներկայացուցիչներն արդեն դիմել է ՄՕԿ-ին` խնդրելով փոխարինել կոտրված մրցանակը և ամենայն հավանակությամբ կազմակերպիչները ընդառջ կգնան այդ խնդրանքին: