«Ադրբեջանում չեչեններն ազգային փոքրամասնություն են` զրկված իրավունքներից», ընդգծել է չեչեն իրավապաշտպան Մ.Թարամովը: Այս մասին տեղեկացրել է «Կովկասյան հանգույց» լրատվական գործակալությունը: Մեկնաբանելով Թարամովի հայտարարությունը` իրավապաշտպան Է.Զեյնալովը նշել է, որ Ադրբեջանում իսկապես խտրականորեն են վերաբերվում չեչեններին: «Երկար ժամանակ Ադրբեջանում, այժմ էլ արդեն Եվրոպայում իսկական եւ տանջալից պայքար է գնում, որպեսզի Ադրբեջանում ծնված չեչեն երեխաները կարողանան ծննդյան վկայական ստանալ, ինչպես պահանջվում է Ադրբեջանի Սահմանադրության 52 հոդվածում», ասում է Մ.Թարամովը: Ադրբեջանական իշխանությունների նման վերաբերմունքը չեչեն փախստականների հանդեպ իրավապաշտպանները բացատրում են նրանով, որ պատասխանը գտնվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության վրա: